ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Պսկովի մարզում պայթյուն է եղել, վնասվել է նավթամուղի վարչական շենքը։ Շրջանի նահանգապետ Միխայիլ Վեդեռնիկովը հայտնել է, որ նախնական տվյալներով` պայթյունը եղել է երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով:
«Նախնական տվյալներով՝ շենքը վնասվել է երկու ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Վերջնական եզրակացություններ կարվեն օպերատիվ խմբի աշխատանքի արդյունքների հիման վրա»,-նշել է Վեդերնիկովը Telegram ալիքում։
Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ շենքը վնասած պայթյունը տեղի է ունեցել Նևելսկի շրջանի Լիտվինովո գյուղի շրջանում, տուժածներ չկան: