ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մայիսի 27-ին ժամը 13:23-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեղում սահմանվել է հերթապահություն։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։
ՆԳՆ–ից հայտնել էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետրի։
Հավելենք, որ Նուբարաշենում մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում էր մոտ 1000 խմ աղբ։