ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Հայազգի դերասան Միշա Գալուստյանը Comedy Club-ի իր նախկին գործընկերոջ՝ Դեմիս Կարիբիդիսի հետ նկարահանվելու է հնդկական ֆիլմում։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ֆիլմը ռուս-հնդկական է՝ բաժանված եղբայրների մասին։ Նշվում է, որ նախագծի գաղափարը պատկանում է հենց Գալուստյանին։
«Ես զանգեցի Դեմիսին և ասացի, որ մեզ պետք է նկարահանվել հնդկական ֆիլմում։ Ուրախանանք և ծիծաղենք, ինչպես մենք սիրում ենք, բայց որ բարոյականությունն ու փիլիսոփայությունն այնտեղ լինեն։ Դեմիսին դա հետաքրքրեց, նա անմիջապես ներգրավվեց գործընթացի մեջ և սկսեց գրել։ Շուտով դուք աներևակայելի մի բան կտեսնեք»,- խոստացել է Գալուստյանը։
Նախագծի նկարահանումներն անցկացվելու են Ռուսաստանում և Հնդկաստանում։ Գալուստյանի հերոսը մի մարդ է, որը փնտրում է ճակատագրի արդարություն։ Նա փորձում է դիմակայել հարազատ եղբորը, ումից բաժանվել էր տարիներ առաջ։ Իհարկե, վերջում նրանք նաև ծնողներին կգտնեն։
«ՏՆՏ» ալիքի տնօրեն Թինա Կանդելակին էլ նշել է, որ նոր նախագիծն իրականացվում է Ռուսաստանի և Հնդկաստանի գլոբալ համագործակցության շրջանակներում։
«Մեզ մոտ (Ռուսաստանում և Հնդկաստանում) տաղանդավոր մարդիկ շատ ունենք, որոնք կարողանում են ազգայինը ստեղծել այնպես, որ միջազգային բարձր որակներ ստեղծվեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ից «ՏՆՏ» հեռուստաալիքով հեռարձակվում է Միխայիլ Գալուստյանի նոր՝ «Գալուստյան+» շոուն։ Շոուի նոր հերոսների թվում են Ռուբլյովկայի ճանապարհային ոստիկանները, հավաքորդները, ռուս զբոսաշրջիկները և շատ ուրիշներ։