Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Հնարավոր է` զինծառայողները հայտնված լինեն ադրբեջանական կողմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը«,–ասված է հաղորդագրության մեջ:
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է«դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը: