ՀՀ–ի շուրջ աշխարհն արագ է փոխվում, իսկ ինչ է սպասվում նույն Թուրքիային 5 տարի անց. Բորդաչև

Ռուս քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայում ընտրությունները ցույց տվեցին դրա ծայրահեղ խոցելիությունը, և տնտեսությունն էլ լավագույն վիճակում չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանի շուրջ միջավայրը շատ արագ է փոխվում, ուստի նրա ղեկավարության յուրաքանչյուր որոշում պետք է պատասխանատվության բարձր աստիճան ենթադրի։ Այս մասին «Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը:
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն կստանա քրդամետ կուսակցությունների աջակցությունը
Փորձագետի կարծիքով` հայկական ղեկավարության շրջանում հիմա որոշակի շարժում է տեղի ունենում, երկրի վրա եղած անհատական պատասխանատվության բարձր աստիճանի ըմբռնում։
«…Որոշումները, որոնք կայացվում են, բխում են ամենակարևորի` ներկայիս պայմաններում հայկական պետականության գոյատևման համար անհատական պատասխանատվությունից։ Իսկ հետո կերևա, իսկ հետո իրավիճակը կփոխվի։ Մենք չգիտենք, թե ինչպիսին է մեր և ձեր հարևանների ապագան։ Մենք չգիտենք, թե ինչ ապագա է սպասվում Թուրքիային։ Վաղը Էրդողանը կհաղթի ընտրություններում, բայց առաջին փուլում մենք հո տեսանք, որ այնտեղ գոյություն ունեցող քաղաքական համակարգը ֆանտաստիկ խոցելի է, իսկ տնտեսությունը, մեղմ ասած, չի բարգավաճում»,-նշել է Բորդաչևը։
Նա կարծում է, որ ասվածը որոշ չափով արդիական է նաև Հայաստանի մյուս հարևանի` Ադրբեջանի համար, որտեղ «երրորդ կարգի նավթային դիկտատուրա» է գործում։ Եվ հայտնի չէ, նշել է քաղաքագետը, թե ինչպիսին կլինի իրավիճակը երկրում մի քանի տարի հետո։ Նրա խոսքով` աշխարհն այնքան լի է անորոշությամբ, որ պետք է որոշումներ կայացնել ամենօրյա հիմունքներով և սեփական պատասխանատվության բարձր աստիճանի մշտական գիտակցմամբ:
Գալուզինն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են Բաքվի և Երևանի հետ ՌԴ պայմանավորվածությունները