Արևմուտքի ներգրավվածությունն աճում է, բայց հատուկ գործողությունը շարունակվելու է․ Պեսկով

Կրեմլի ներկայացուցիչը վստահ է՝ Արևմուտքի մասնակցությունը կարող է ձգել հակամարտությունը, բայց չի կարող արմատապես փոխել իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արևմուտքի ներգրավվածության աստիճանը մեծանում է, բայց Ռուսաստանի հատուկ գործողությունը կշարունակվի, երկիրը կապահովի իր շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ այս հակամարտության ժամանակ ամեն օր աճում է այն երկրների ներգրավվածությունը, որոնք մենք անվանում ենք հավաքական Արևմուտք»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով՝ դա կարող է ձգել հակամարտությունը, բայց չի կարող արմատապես փոխել իրավիճակը։
«Ռուսաստանը կշարունակի ռազմական հատուկ գործողությունը, և Ռուսաստանն այնպես թե այնպես կապահովի իր հետաքրքրությունները և կիրականացնի իր առջև դրված խնդիրները»,- նշել է նա։
Ռուսաստանը դեմ է ուկրաինական հակամարտության սառեցմանը․ Պեսկով
Խոսելով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հակամարտության սրման սահմանների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ սահմանը տեսականորեն պետք է բանակցություն թելադրի հավաքական Արևմուտքի երկրներին, բայց, ցավոք, դա տեղի չի ունենում։