Անկարայի կողմից Կիևին զենք մատակարարելը հակասում է հրադադարի մասին մտադրությանը. ՌԴ ԱԳն

Թուրքիան ավելի վաղ Ուկրաինային էր փոխանցել հարվածային անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Անկարայի կողմից Կիևին սպառազինություն և տեխնիկա մատակարարելը հակասում է հրադադար ապահովելու Թուրքիայի մտադրությանը և չի զուգակցվում միջնորդի դերի հետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:
«Անկարան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում շուտափույթ հրադադար ապահովելու և իր իսկ միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսելու ձգտման մասին։ Իհարկե, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևի ռեժիմին ուղղակիորեն հակասում է նման մտադրություններին և ոչ մի կերպ չի զուգակցվում միջնորդի դերի հետ»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Ամենահայտնի սպառազինությունը, որը Թուրքիան փոխանցել Է Ուկրաինային, Bayraktar TV-2 հարվածային անօդաչու թռչող սարքն է։ Դրա մատակարարումները Կիևին սկսվել են 2018 թվականից։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը 2022 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ Baykar ընկերությունը Ուկրաինայում այդ հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարան է կառուցելու և այդ նպատակով արդեն հողատարածք է գնել։ Ուկրաինայի գործարանը, ասել էր նա, կարող է գործարկվել2023 թվականին։ Օգոստոսին հաղորդվել էր նաև, որ Թուրքիան Ուկրաինային է փոխանցել շահագործման մեջ եղած 50 Kirpi զրահամեքենա:
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներինՈւկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում» զենք մատակարարելով Ուկրաինային։
ՌԴ ԱԳՆ–ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին