Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն

Գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հրամանագրում նշված է, որ այցն աշխատանքային է, այն կտևի հունիսի 6-9–ը։ Պատվիրակության կազմը հետևյալն է.

Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ

Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար

Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի պատգամավոր

Սոնա Ղազարյան

Ազգային ժողովի պատգամավոր

Աշխեն Հայրապետյան

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Ծովինար Խաչատրյան

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Տիգրան Սեյրանյան

Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր Մխիթարյան

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման Մկրտչյան

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հունիսի 4-9-ը)

Զաբելա Ղազարյան

Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

Դավիթ Հակոբյան

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր

Հրայր Քալաշյան

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաoպերատոր:

Գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեից։
Գեղեցիկ սոուս ԼՂ-ի մասին․ ինչու Արևմուտքը անվտանգության երաշխիք չի առաջարկում ՀՀ-ին