ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Վերջին դասի միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում և մարզերում այսօր իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ»,– ասված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:
Ոստիկանությունը ծնողներին և ուսուցիչներին համագործակցության կոչ է արել միջոցառումների արդյունավետության ապահովման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ: