«Ուրարտուն» ընդդեմ «Արթիկի». մեկնարկել է Բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի Ա-լիգայի հերթական առաջնությունը, որն ի տարբերություն նախորդ առաջնության, անցկացվելու է նոր մրցակարգով և ավելի սեղմ ժամանակահատվածում։ Բացի այդ, կրճատվել է նաև Ա լիգայի մասնակիցների թիվը՝ 8-ից հասնելով 6-ի։
Sputnik
1 / 20

Հանդիպման մեկնարկը

2 / 20

Բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնությունը մեկնարկեց

3 / 20

Առաջինն ուժերը փորձեցին «Ուրարտուն» ու «Արթիկը»

4 / 20

Առաջին մեկուկես րոպեների ընթացքում կողմերին չէր հաջողվում միավոր վաստակել

5 / 20

Տուգանային նետում

6 / 20

Կընկնի, թե չի ընկնի օղակի մեջ

7 / 20

Հանդիպման «մտահոգ» կադրերից

8 / 20

Լարված պայքար

9 / 20

«Խառը» պատմություն՝ մարզադահլիճում

10 / 20

Խաղը վարող դատավորն աչալուրջ է

11 / 20

Ցանցային օպերատորները՝ նույնպես

12 / 20

Ի՞նչ է հուշում մարզիչը

13 / 20

«Ուրարտուն» ընդդեմ «Արթիկի»

14 / 20

Հանդիպումը ընթանում էր փոփոխական հաջողություններով

15 / 20

Դեպի նպատակակետ

16 / 20

Հանդիսատեսները՝ «Ուրարտու»- «Արթիկ» հանդիպման ժամանակ

17 / 20

Բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնությոոնը թեժ մեկնարկեց

18 / 20

«Ուրարտու»- «Արթիկ» հանդիպումը

19 / 20

Հանդիպման կադրերից

20 / 20

Հաղթեց «Ուրարտուն»՝ 97։94

Ա-լիգայի 2023 թվականի առաջնության անդրանիկ խաղում «Ուրարտուն» ընդունել էր «Արթիկին» և դժվարին խաղում հաղթանակի հասավ 97։94 հաշվով։
Խաղը շատ հետաքրքիր մեկնարկ ունեցավ։ Առաջին մեկուկես րոպեների ընթացքում կողմերին չէր հաջողվում միավոր վաստակել, հետո «Ուրարտուն» հաղթում էր 7։2 հաշվով, բայց «Արթիկը» կարողացավ վերականգնել ինտրիգը՝ 8։7։ Հետո բասկետբոլիստների մոտ սկսեցին ստացվել երեք միավորանոց նետումները, բայց չէին ստացվում տուգանային նետումները։ Մի խոսքով, խաղը առաջին խաղափուլում շատ հետաքրքիր ընթացք ունեցավ, որում 25։20 հաշվով հաղթեց «Ուրարտուն»։ Երկրորդ խաղափուլում նույնպես հետաքրքիր ու լարված պայքար էր ընթանում, բայց «Ուրարտուն» կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը՝ 48։45։
Հանդիպումը ընթանում էր փոփոխական հաջողություններով։ Երրորդ խաղափուլում «Ուրարտուն» կարծես թե կարողացավ 7 միավորի առավելություն ապահովել, բայց «Արթիկի» նորից նորից նվազագույնի հասցրեց տարբերությունը՝ 73։71։ Պարզ էր, որ վճռորոշ էր լինելու վերջին՝ չորրորդ քառորդը։ Ամբողջ խաղի ընթացքում հաշվի մեջ առջևում էր «Ուրարատուն»։ Խաղի ավարտից 39 վայրկյան առաջ «Արթիկը» պարտվում էր ընդամենը 92։95 հաշվով։ Բայց ավելին անել հյուրերին չհաջողվեց՝ հաղթեց «Ուրարտուն»՝ 97։94 ։
Բասկետբոլի Հայաստանի Ա-լիգայի առաջնությունը անցկացվելու է երկու ամսվա ընթացքում։ Բանն այն է, որ Համահայկական խաղերով պայմանավորված՝ մրցումների կազմակերպիչները ցանկանում են արագ որոշել Հայաստանի չեմպիոնին։ Մասնակից 6 թիմերը կմրցեն երկու շրջանով, այնուհետև առաջին քառյակում տեղ գտած թիմերը կվիճարկեն մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։