Շատ օգտակար էր. հայ լրագրողը` «SputnikPro Զուբովսկիում» վարպետության դասի մասին

«SputnikPro Զուբովսկիում» վարպետության դաս
Տարբեր երկրների լրագրողները «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի նոր նախագծի շնորհիվ կարող են տեղում ծանոթանալ ոլորտի նորագույն մշակումներին և իրենց հուզող հարցերն ուղղել բարձրակարգ մասնագետներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik, Միխայիլ Վորոբյով. Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անչափ տպավորել է մերձավոր երկրների լրագրողների համար նախատեսված «SputnikPro Զուբովսկիում» վարպետության դասերի առաջին շարքը, որն այս շաբաթ անցկացվեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
«SputnikPro Զուբովսկիում» վարպետության դաս
Sputnik-ի մուլտիմեդիոն կենտրոններում. դասախոսություններով և սեմինարներով այնտեղ էին մեկնում մեդիախմբի առաջատար մասնագետները։ Այս նախագծի յուրահատկությունն այն է, որ սեմինարների մասնակիցներն էին եկել մեդիախմբի հարթակ՝ տեղում ծանոթանալու մեդիաոլորտի նորագույն ձեռքբերումներին:
Վարպետության դասերի առաջին շարքին մասնակցեցին 12 լրագրողներ և հասարակական գործիչներ Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Հարավային Օսեթիայից: Երևանից Մոսկվա էին մեկնել Aysor.am առցանց-պարբերականի լրագրող Մարիամ Հախնազարյանը և «Փաստինֆո» լրատվական կայքի աշխատակից Սոնա Տռուզյանը:
Հինգ աշխատանքային օրվա ընթացքում նրանք հարստացրին մուլտիմեդիոն բովանդակության ստեղծման, առցանց հարթակների ընթերցողների թիվն ավելացնելու, նեյրոցանցերն ու անօդաչու սարքերը լրագրության մեջ օգտագործելու վերաբերյալ իրենց գիտելիքները:
Դասընթացի վերջին օրը մասնակիցները պաշտպանեցին գործնական առաջադրանքները և հավաստագրեր ստացան:
«SputnikPro Զուբովսկիում» վարպետության դաս
Aysor.am-ի աշխատակից Մարիամ Հախնազարյանն արդեն ավելի քան 10 տարի աշխատում է լրագրության ոլորտում։ Նա և՛ նյութեր է գրում, և՛ խմբագրում, և՛ զբաղվում սոցիալական ցանցերի առաջխաղացմամբ։
«Ուզում եմ գլխավոր խմբագիր դառնալ, ես այդ ճանապարհին եմ և հուսով եմ, որ մոտ ապագայում ցանկությունս կիրականանա», – ասաց նա Sputnik-ի թղթակցի հետ զրույցում։
Մարիամի խոսքով՝ իրեն շատ հետաքրքիր էր շփվել գործընկերների հետ, տեսնել նրանց աշխատավայրը և լսել այն խնդիրների մասին, որոնց ստիպված ես լինում բախվել ամեն օր։
«Մարկետինգ, Telegram, նեյրոցանցերի հետ աշխատանք։ Այս ամենը չափազանց արդիական է: Եվ շատ օգտակար է իսկական մասնագետներից լսել այդ թեմաների մասին», - պարզաբանեց նա։
Մարիամի կարծիքով՝ պետք է անընդհատ սովորել, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Պետք է արագություն ավելացնել, ավելի հակիրճ արտահայտվել։
«Աշխարհը մեզ անընդհատ դրդում է զարգացման։ Պետք է շատ աշխատես քեզ վրա՝ որպես թղթակից, լրագրող, խմբագիր, որ քո ռեսուրսը կարողանա գոյատևել։ Քանի որ մրցակցությունը սարսափելի է»,– ավելացրեց նա:
Մարիամը նշեց, որ այսօր հատկապես դժվար է մրցել սոցցանցերի և բլոգերների հետ, որոնք շատ ակտիվ են Հայաստանում։
Ինչպես անօդաչուով նկարահանել. SputnikPro-ի վարպետության դասը հայաստանցի օպերատորների համար