Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 19 խեցգետնաորսիչ

Ընդգծվում է, որ յուրաքանչյուր նման գործողություն ենթարկա է պատասխանատվության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերվել և դուրս է բերվել 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից դուրս են բերում ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ
Նշվում է, որ խեցգետնաորսիչները հայտնաբերվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի ձեռնարկած բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում։
«Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին`համապատասխան ընթացք տալու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է, որ բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից դուրս են բերել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով։
Նշվում է, որ դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։
Ինչ անել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցում, վերականգնվի Սևանի իշխանի պոպուլյացիան
Զգուշացվում է, որ յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության: