ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կսկսի օգտագործել «Կորմա» վայրէջքի շարժական համակարգը։ Շահագործման նախնական հայտը «Նավիգատոր» ընկերությունը ստացել է ռազմական գերատեսչությունից։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Բաբուրովը։
«Մենք նախնական հայտեր ենք ստացել շահագործողներից, այդ թվում` պաշտպանության նախարարությունից, մշակման պահանջարկը կա։ Պայմանագրերի կնքումը նախատեսվում է համակարգի սերտիֆիկացումից և շահագործման թույլտվությունից հետո»,— ասել է նա։
Ղեկավարը նշել է, որ այժմ շարունակվում են համակարգի փորձարկումները, Ռոսավիացիայի հետ համատեղ մշակվում է դրա հավաստագրման հարցը:
Ղեկավարը նշել է, որ այժմ շարունակվում են համակարգի փորձարկումները, Ռոսավիացիայի հետ համատեղ մշակվում է դրա հավաստագրման հարցը:
Անցյալ տարվա սեպտեմբերին Բաբուրովը հայտնել էր, որ ավարտին են մոտենում AC-005 ավիացիոն արբանյակային ալեհավաքի փորձարկումները, որը հանդես է գալիս որպես ամերիկյան AT-1675-ի փոխարինող։