Կորեայում ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ժամանակ. տեսանյութ

9 ուղևորի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել։ Նրանք հոսպիտալացվել են։
Sputnik
Կորեայի Ջեջու քաղաքում «Asiana Airlines» ավիաընկերության ինքնաթիռի դուռը բացվել է չվերթն իրականացնելիս։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap»-ը։
Նշվում է, որ վայրէջքի պատրաստվող ինքնաթիռի վթարային ելքը հանկարծակի բացվել է։
Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել հարավկորեական «Տեգու» օդանավակայանում։
Օդանավում գտնվող 194 ուղևորներից 9 շնչառական խնդիրներ են ունեցել: Նրանք հոսպիտալացվել են։
Կատարվում է հետաքննություն։
Թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Fly Dubai» ընկերության ինքնաթիռում. տեսանյութ