Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել

Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Ամերիկացի գործարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Neuralink «հեղափոխական ուղեղային իմպլանտը» կօգնի հաղթահարել այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են կաթվածը կամ կուրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ուղեղների չիպերի արտադրությամբ զբաղվող Neuralink ընկերությանը, որը պատկանում է ամերիկացի գործարար Իլոն Մասկին, թույլտվություն են տվել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անելու համար։
Ավելի վաղ հայտնել են, որ 2022 թվականի սկզբին Neuralink–ն արդեն դիմել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն (FDA), որպեսզի թույլատրեն նման փորձարկումներ անեն, բայց այդ ժամանակ կառույցը մերժել էր ընկերության հայտը։
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ ստացել ենք FDA–ի թույլտվությունը` մարդկանց վրա կլինիկական ուսումնասիրություններ սկսելու համար։ Սա Neuralink թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է FDA-ի հետ, և սա կարևոր առաջին քայլն է։ Մի օր մեր տեխնոլոգիան թույլ կտա օգնել շատ մարդկանց»,– Twitter-ում հայտնել է Neuralink–ը։
Առաջիկայում կլինիկական փորձարկումների մասնակիցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Neuralink–ի «հեղափոխական ուղեղային իմպլանտը» կօգնի հաղթահարել այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են կաթվածն ու կուրությունը։