Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել. ՊՆ

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե իբր հայկակն դիվերսիոն խումբ են վնասազերծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե իբր հայկակն դիվերսիոն խումբ են վնասազերծել։