Հայաստանի դիվանագիտական կորպուսում ուշագրավ փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

ՀՀ իշխանությունը, լրատվամիջոցի դիտարկմամբ, ուժեղացնում է դիվանագիտական կորպուսի եվրոպական թևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Մեր տեղեկություններով` հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որևէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից և որոշել են վերադարձնել Հայաստան»,–գրում է թերթը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին տեղափոխում են․ նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարևոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները:
Ադրբեջանի դիվանագիտական խաղը և Փաշինյանի քողարկումը Ալմա Աթայով. Զուրաբյանը` Արցախի մասին
Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:
Լինելու է նաև մեկ այլ տեղափոխություն․ Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ:
«Հրապարակը» գրում է, որ դիվանագիտական կորպուսում նախատեսվում են նաև այլ փոփոխություններ, և խոստանում դրանց անդրադառնալ առաջիկայում:
Լրջագույն այլընտրանք կա. Վարդան Օսկանյանը` Փաշինյանի հայտարարության մասին