Երևանում 22–ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Հորան
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի գործարաններից մեկում, որտեղ նա հորանն է ընկել շինաշխատանքներ իրականացնելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող գործարանում 22 տարեկան աշխատակիցն ընկել է վերելակի հորանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 26-ին, ժամը 15։13-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերելակի հորանն ընկել է գործարանի աշխատակից Ս. Ե.–ն, որը ծնվել է 2001 թվականին»,– ասված է հաղորդագրությունում։։
Նշվում է, որ փրկարարները Ս․Ե.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։