ՌԴ-ի հետ որոշումների շրջանակում սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահը խոսել է ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մարտավարական միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Նա (ՌԴ նախագահը.խմբ.) ինձ տեղեկացրել է, որ հրամանագիր է ստորագրել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մեր գործողությունների մասին։ Այսինքն՝ խոսքը կոնկրետ փաստաթղթի մասին էր։ Որոշում է կայացվել բանավոր ասվածի շուրջ: Պետք էր այնտեղ (Բելառուսում. խմբ.) և՛ պահեստային վայրեր պատրաստել, և՛ այլն։ Մենք դա արել ենք: Այդ պատճառով սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Լրագրողները հարցրել են՝ միջուկային զենքն արդեն Բելառուսո՞ւմ է։ Լուկաշենկոն խոստացել է ճշտել։
«Հնարավոր է։ Ես կգնամ, կտեսնեմ», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Մոսկվայի և Մինսկի միջև պայմանավորվածության մասին, որի համաձայն` Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայվի: Ընդ որում` ոչ մի միջազգային պարտավորություն չի խախտվի։
ԵԱՏՄ երկրները կարող են նոր բազմաբևեռ աշխարհի ծանրակշիռ կենտրոն ստեղծել. Լուկաշենկո