Պուտինը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի դրական դինամիկայի մասին

Վլադիմիր Պուտին
Անցած տարվա ընթացքում երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 83 տոկոսով, աճի միտումը շարունակվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Տարբեր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվ զարգանալ։ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այդ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է:

«Նշեմ, որ մեր ապրանքաշրջանառությունը վստահ և դրական դինամիկա է ցուցադրում։ Անցյալ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով և հասել 5 միլիարդ դոլարի։ Հունվար-մարտին ավելացրել է ևս մեկուկես միլիարդով», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին` նշելով, որ անկեղծ խոսակցություն է եղել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որ համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությանը նիստին: ՌԴ նախագահի խոսքով` տարածաշրջանային կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է և երկխոսության հարթակ է ստեղծում այն ուղղություններով, որոնք կասկածի տակ չեն դրվում:
Երևանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական բեռների համար. Փաշինյան
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Մոսկվայում նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկում է նախատեսված։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում