Պետք է ստեղծել Եվրասիական վարկանիշային գործակալություն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ նիստին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի խոսքով` այստեղ պետք են սկզբունքային մոտեցումներ, կոշտ չափանիշներ և այդ չափանիշներին ենթարկվելու ունակություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել Եվրասիական վարկանիշային գործակալություն, որը կապահովի համարժեք գնահատման գործիքակազմի առկայությունը ԵԱՏՄ տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար:
«Օգտակար կլիներ հիմնել Եվրասիական վարկանիշային գործակալություն, որը կապահովեր համարժեք գնահատման գործիքակազմ՝ ԵԱՏՄ-ի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։ Բայց այստեղ, իհարկե, պետք են սկզբունքային մոտեցումներ, կոշտ չափանիշներ և այդ չափանիշներին ենթարկվելու ունակություն։ Այնպես անել, որ աշխատանքը լինի բացարձակ օբյեկտիվ։ Դա է ամբողջ իմաստը: Եթե դա չլինի, ապա իմաստ չունի», - ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով հադիպումից հետո երկրների ղեկավարները հանդիպում են նաև ընդլայնված կազմով, որին մասնակցում են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Փաշինյանի` Մոսկվա այցի շրջանակում տեղի կունենա նաև նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։