Մալաթիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պյություրգեի շրջանում։ Օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:02-ին (Երևանի ժամանակով` 19:02) Փյություրգեի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա:
Մայիսի սկզբին երկրի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ այս տարվա փետրվարից Թուրքիայի տարածքում գրանցվել է ընդհանուր առմամբ 33 հազար ցնցում: Ամենահզորն ու ավերիչը փետրվարի 6-ի երկրաշարժերն էին։ Թուրքիայի իշխանությունները տարերքն անվանել են «դարի աղետ»։ Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Թուրքիայի նահանգներից մեկում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել