Մայիսի 28–ի առթիվ ԱԺ աշխատակազմի անդամները պարգևավճար կստանան

ԱԺ նախագահը կարգադրել է Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրել ամսական պաշտոնական դրույքաչափի 50%–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի-Sputnik. Մայիսի 28–ի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 50% չափով։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի»,–նշված է կարգադրությունում։
Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
Պարգևավճարներ, ճոխ ճամփորդություններ. ում հաշվին է աճում պետության պարտքը