ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մասնակիցներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարներին, Կրեմլում թառափով պելմեններ և թրթնջուկով կաղամբապուր են հյուրասիրել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ բանակցություններից և համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո մասնակիցները գնացել են ճաշելու:
Ճաշացանկում եղել է հորթի մսից պատրաստված աղցան բանջարեղենով, «աստրախանյան» պելմեններ թառափով, թրթնջուկով կաղամբապուր, որը մատուցվել է հնդկահավի և լորի ձվերի հետ։ Տաք ուտեստներից առաջ մատուցել են խավարծիլի օշարակ և ելակներ։
Հիմնական ճաշատեսակների ճաշացանկում եղել է պերկեսի ֆիլե շոգեխաշած բանջարեղենով և արտիճուկով, գառան միս կանաչ լոբով և լոլիկով, աղանդերի համար` տանձի և կարամելի մուս պլոմբիրով։
Հիշեցնենք` Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդլայնված նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):