ՀՀ ԱԺ ոչ մի պատգամավոր չմասնակցեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը

Արխիվային լուսանկար
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ներկայացրեց կանոնակարգ օրենքը, թե ինչ պետք է արվի նման իրավիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի 107 պատգամավորից ոչ ոք չմասնակցեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը։
Դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց, որ խորհրդարանի 107 պատգամավորից որևէ մեկը չի մասնակցել քվեարկությանը։
Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշեց, եթե թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուն։
Սակայն, քանի որ ո՛չ Թորոսյանը, ո՛չ Խաչատրյանը և ո՛չ էլ Մխիթարյանը ձայներ չեն ստացել, ապա երկրորդ փուլ չի կարող լինել։ Արշակյանը շեշտեց, որ այժմ հարցը ԲԴԽ դաշտում է, և 10-օրյա ժամկետում նրանք պետք է առաջադրեն թեկնածուների հաջորդ եռյակին։