ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի-Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 12տոկոս ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
«Հայաստանին դժվար կլինի հասնել. այսօր մենք դա արձանագրել ենք։ Դա շատ բարձր, շատ լուրջ ցուցանիշ է», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով ՝ ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որպեսզի միավորման շրջանակներում զարգացման հավասարապես բարձր մակարդակ ունենան։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):