Էլինա Ավանեսյանը չի մտել Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հիմնական ցանց

Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 134-րդ տեղն է զբաղեցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Փարիզի գրունտային կորտերում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանց:
Որակավորման եզրափակիչում 15-րդ համարի տակ խաղացող Ավանեսյանը պարտվել է ամերիկուհի Կայլա Դեյին (26-րդ համար) 7:5, 4:6, 6:7 (7:10) հաշվով։ Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 3 ժամ 9 րոպե։
Էլինա Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 134-րդ տեղն է զբաղեցնում։
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հիմնական փուլ