ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ 2023թ. մարտին ԵԱՏՄ շրջանակում գործարքների 90% - ն իրականացվել է ազգային արժույթներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Բելառուսն այսօր» պետական լրատվամիջոցը, լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մե՛նք չենք դոլարը զենք դարձրել։ Բայց եթե մեզ կտրել են դոլարից և եվրոյից, բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստի և այլ արժույթներ կփնտրենք»,– ասել է նա։
ԵԱՏՄ երկրները պետք է միասնական տրանսպորտային համակարգ ձևավորեն. Մյասնիկովիչ
Օվերչուկը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ–ի ներսում ապրանքների գործարքների 89% –ն իրականացվել է ազգային արժույթներով։ Մարտին ցուցանիշը հասել է 90 տոկոսի։
ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է. Պուտին