ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրներն ի զորու են համատեղ ջանքերով ստեղծել նոր բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն արեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ լիովին կհաջողվի իրացնել մեր միության ներուժը ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին շղթայում։ Դրանով մենք կկարողանանք ստեղծել նոր բազմաբևեռ աշխարհի ծանրակշիռ, պատասխանատու կենտրոններից մեկը», - ասաց Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նշեց, որ ժամանակակից աշխարհը գլոբալ փոփոխությունների փուլում է, մտնում է մասշտաբային վերափոխումների և ռազմավարական զարգացման դարաշրջան:
«Անհրաժեշտ է որոշումների ընդունման նոր կենտրոններ ձևավորել, որոնք կապահովեն միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների շահերը։ Այսօր Մոսկվայում տեղի ունեցող միջոցառումների նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը միանշանակ վկայում է այն մասին, որ այդպիսի կենտրոններից մեկը պետք է դառնա Եվրասիական տնտեսական միությունը», - ասաց Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: