ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ տեսակապով միջոցառմանը կմիանան Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներ Շավքաթ Միրզիյոևը և Էմոմալի Ռահմոնը:
Պեսկովը նաև հաստատել է, որ Պուտինն այսօր առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև կկայանա առաջնորդների եռակողմ հանդիպումը:
Օրվա առաջին կեսը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերին. Կրեմլի մեծ պալատում ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն: