Ճապոնիայի վարչապետը խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի մասին

Ֆումիո Կիսիդա
Տոկիոն կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և նրանց դաշնակիցների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ճապոնիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում դեռ չի կայացվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունն արել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Ճապոնիան մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին ո՛չ որպես մշտական, ո՛չ էլ որպես ասոցացված անդամ», - ասել է Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչության բացման թեման քննարկվում է, սակայն մինչ այժմ ոչ մի որոշում չի կայացվել:
Միաժամանակ Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ Տոկիոն կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու նրանց դաշնակիցների հետ` հաշվի առնելով բարդ փորձությունները, որոնց այժմ բախվել է միջազգային հասարակարգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն կապի գրասենյակ կբացի Տոկիոյում, որն իր տեսակի մեջ առաջինը կլինի Ասիայում: Բաժանմունքը դաշինքին թույլ կտա խորհրդակցություններ անցկացնել Ճապոնիայի և տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցության գաղափարի առաջմղման հարցում կոնսենսուս չկա. Ջոանե