ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին

Մարիա Զախարովա
Ռուսաստանն կիրառում է գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելուհամար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին, և հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը:
«Մենք այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Մենք կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով և գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաև ռուս խաղաղապահներ կան։
Զախարովան նշել է, որ նույնը կարող է ասել ՀԱՊԿ-ի մասին։