Մարտիրոսյանն ու Սևյանը Sharjah Masters շախմատի մրցաշարի առաջատարներից են

Մարտիրոսյանը տարել է չորս հաղթանակ, երեք խաղ ավարտել ոչ-ոքի, կրել մեկ պարտություն։ Սևյանն ունի երեք հաղթանակ և հինգ ոչ-ոքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Սամուել Սևյանը (հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո) ԱՄԷ-ում ընթացող Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների թվում են։
Մրցաշարի նախավերջին տուրում Մարտիրոսյանը վաստակել է 5,5-ական միավոր և կիսում է առաջին-ութերորդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը տարել է չորս հաղթանակ, երեք խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել մեկ պարտություն։ Սևյանն ունի երեք հաղթանակ և հինգ ոչ-ոքի։
Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը 8 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 3,5 միավոր:
9-ական տուրերից բաղկացած մրցաշարն անցկացվում է երեք խմբով՝ Masters Section (այստեղ խաղում են 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ), Challengers Section (2000-2499 վարկանիշ ունեցող շախմատիստներ) և Futures Section (1500-1999):