Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում պետպատվերից օգտվել. պարզաբանում է նախարարը

Բժշկական կենտրոնները չեն կարող պետպատվերի շրջանակում հերթագրումից դուրս սպասարկել պացիենտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում ներդրել է հերթագրման նոր համակարգ, որն առաջացրել է քաղաքացիներից շատերի դժգոհությունը։ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչու մի շարք քաղաքացիներ չեն կարողանում իրացնել իրենց պետպատվերով հետազոտվելու կամ բուժում ստանալու իրավունքը։
Պետպատվերի կրճատումը կրկին երեխաներին առնչվեց. մի շարք ծառայություններ վճարովի կլինեն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ վերջին ամսում իրականացվել է հերթագրման համակարգի ավտոմատացված ընդհանրական ներդրում, ինչը հանգեցրել է նրան, որ այլևս բժշկական կենտրոնները չեն կարող հերթագրումից դուրս պացիենտներին սպասարկել։
Դա վերաբերում է պլանային հետազոտություններին և բժշկական օգնությանը։
«Կարծում ենք`սա շատ կարևոր, սկզբունքային նորամուծություն է և պետք է օգնի, որ մենք ունենանք կարգավորված, հստակ ու թափանցիկ դաշտ թե՛ պացիենտների, թե՛ ԲԿ–ների համար»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ցանկացած նորամուծությունից հետո առաջին 1–2 շաբաթվա ընթացքում որոշակի անհարմարություններ լինում են, բայց աշխատանքային կարգով դրանք կվերացվեն։
Ովքե՞ր կարող են պետպատվերի շրջանակում վերականգնողական բուժում ստանալ