ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես դարձավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ
© Photo : official site of Borussia FC
Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ է հրավիրվել այս տարվա մարտին և մասնակցել Կիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ:
Մինչ այս նա հանդես էր գալիս «Բավարիայի» երկրորդ թիմում:
Ռանոսը ծնվել է Գերմանիայի Գերդեն քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել հոր շնորհիվ, քանի որ նա խաղացել է տեղի թիմերից մեկում։