Եվրոպական խաղերում Հայաստանը 7 այլ երկրների հետ կմասնակցի շախմատային մրցաշարի

Շանթ Սարգսյան. Արխիվային լուսանկար
Ամեն թիմ կներկայացնի մեկական կին և տղամարդ: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում կանցկացվի նաև շախմատի կայծակնային խաղի թիմային մրցաշար, հայտնում են ՀԱՕԿ-ից:
Կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք այս տարվա մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այդ երկրներն են Հայաստանը, Լեհաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ռումինիան, Գերմանիան և Նիդեռլանդները։
Ամեն թիմ կներկայացնի մեկական կին և տղամարդ: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր: Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը։
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 19-ին Կրակովի օպերային թատրոնի շենքում։
Էլինա Դանիելյան