Երկաթուղային ենթակառուցվածքում 2023-ին վթարներն աճել են․ ՀԿԵ-ն տվյալներ է ներկայացրել

Արխիվային լուսանկար
2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Երկաթուղային ենթակառուցվածքում 2023 թվականի սկզբին գրանցվել է վթարների թվի աճ։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37 – ը ՝ կարգավորվող, 73 – ը ՝ չկարգավորվող։ Նշվում է, որ ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, բայց դեռևս շոշափելի արդյունք չկա։
Կառույցից նաև հայտնում են, որ 2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ 2021 թվականի համեմատությամբ միջադեպերի թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։
Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար ավտոմեքենան
Անցած 15 տարվա ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայում ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:
Հավելենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրել է «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: