ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները այսօր ելույթ կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որից հետո կշարունակեն շփումները ոչ պաշտոնական ճաշի շուրջ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ համաժողովի լիագումար նիստը տեղի կունենա Մոսկվայի «Զարյադիե» համերգասրահում:
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է` այսօր Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պեսկովը նաև հայտնել է, որ մայիսի 25-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները նիստ կանցկացնեն, աշխատանքը կընթանա ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով, նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում: