ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Չնայած համաշխարհային առևտրի ճգնաժամին, ԵԱՏՄ–ում ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է ընդամենը 1,6%-ով։ Ընդ որում, արտասահմանում
ՀՆԱ-ի անկում են կանխատեսել։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՆԱ-ի անկում են կանխատեսել։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թվերը խոսում են այն մասին, թե ինչպես է զարգանում տնտեսությունը այն երկրներում, որոնք փոխհարաբերությունների զարգացմանն այլ սկզբունքների են հետևում։ Այդ թվերը խոսուն են։ Չնայած համաշխարհային տնտեսության և առևտրի մասշտաբային ճգնաժամային երևույթներին, աշխարհաքաղաքական խոշոր ռիսկերին և անորոշության գործոնին, Եվրասիական միության ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականին կրճատվել է, բայց կրճատվել է 1,6%-ով, այնինչ որոշ փորձագետներ այնտեղ` մյուս կողմում, բոլորովին այլ սցենար էին կանխատեսում` կտրուկ անկման սցենար։ Որևէ նման բան տեղի չունեցավ, և ակնհայտորեն արդեն տեղի չի ունենա»,-ասել է Պուտինը` ելույթ ունենալով Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Եվրամիության առաջատար տնտեսություններում փորձագետները մինուս են ցույց տալիս ընթացիկ տարվա համար:
Նա ավելացրել է, որ ԵԱՏՄ-ում սկզբում խոսում էին 0.7% աճի, իսկ հիմա` 1,5, նույնիսկ մինչև 2% աճի մասին, և դա շատ խոսուն փաստ է։
Հավելենք` ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային նույնպես ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։