Արշալույս գյուղում հայ և ռուս զինվորների եղբայրական գերեզմանի մոտ հուշատախտակ բացվեց

Եղբայրական տապան Սարդարապատի ճակատամարտում ընկած հայ և ռուս զինվորի
Միջոցառման առաջին մասը տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որից հետո մասնակիցները շրջայց կատարեցին Սարդարապատի հուշահամալիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որը գտնվում է Էջմիածնի մոտ, այսօր հուզիչ միջոցառում էր կազմակերպվել: Այնտեղ հուշատախտակ բացվեց, որի վրա նշված է` Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող եղբայրական գերեզմանում թաղված են երկու զինվոր, որոնք 1918 թվականին մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին:
Հուշատախտակի բացման արարողությունը սկսվեց Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության փողային նվագախմբի երաժշտության ներքո: Միջոցառմանը ներկա էին սահմանապահների պատանի ընկերները, հայ հոգևորականներ:
Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, անդրադառնալով անցյալին, ասաց, որ թեև այն ժամանակ ցարական Ռուսաստանն այլևս գոյություն չուներ, բայց ռուս զինվորները մնացին Հայաստանում և հայ աշխարհազորայինների հետ ուս ուսի կռվեցին Սարդարապատի ճակատամարտում` պաշտպանելով հայ ժողովրդի կյանքի իրավունքը: Արքեպիսկոպոսը հիշեցրեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, որը հայկական զորքերը դեպի Սևան քաշելու առաջարկ էր ստացել, հրաժարվեց լքել Սուրբ Էջմիածինը:
Հուշատախտակի բացման արարողություն
Մարտը ընթանում էր Էջմիածնից ոչ շատ հեռու` Սարդարապատի դաշտում։ Ավելի ուշ Գևորգ Ե-ն ասել է, որ թեև տեղանքի աշխարհագրական պայմաններն ակնհայտ առավելություն էին տալիս հակառակորդին, սակայն հայկական զորքերը ռուս զինվորականների հետ կռիվ տվեցին և հաղթեցին։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար` նշելով, որ կա հանրային դիվանագիտություն հասկացություն, և այդ դերը ոչ ոք ավելի լավ չի կատարում, քան եկեղեցին։
Վադիմ Ֆեֆիլով
Միջոցառման առաջին մասը տեղի ունեցավ Արշալույս գյուղում, որից հետո մասնակիցները շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այնտեղ նրանք շրջայց կատարեցին և մասնակցեցին ճակատամարտի 105-ամյակին նվիրված կլոր սեղանին։
Նշենք, որ վերոնշյալ եղբայրական գերեզմանում հանգչում է Արշալույս գյուղում ծնված Ստեփան Ալոյանը: Նա զոհվել է՝ փորձելով մարտի դաշտից դուրս բերել մահացու վիրավորում ստացած ռուս զինվորին։ Գյուղի բնակիչները երկուսին էլ թաղել են եղբայրական գերեզմանում՝ նրանց հայտնաբերման վայրի մոտակայքում։
1 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

2 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

3 / 7

Վադիմ Ֆեֆիլովը

4 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

5 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

6 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

7 / 7

Հուշատախտակի բացման արարողություն

Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…