Սուխումի կենտրոնում Թուրքիայի քաղաքացի է սպանվել, ևս 4 մարդ վիրավորվել է

Աբխազիայի ոստիկանությունը. Արխիվային լուսանկար
Ներկայումս օպերատիվ-քննչական միջոցառումներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր Սուխումի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Թուրքիայի քաղաքացի է սպանվել, ևս չորս մարդ, այդ թվում՝ անչափահաս, վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անեով Աբխազիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին Սախարովի ու Արձինբայի փողոցների խաչմերուկում:
«Հրազենից արձակված կրակոցից սպանվել է Թուրքիայի քաղաքացի, 2002 թվականի ծնված Այդին Ահմեդը», - նշած է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, որ ևս չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ, տուժածների թվում 2009 թվականին ծնված անչափահաս է:
Սուխում քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել դիտավորյալ սպանության փաստով, որը կատարվել է հանրության համար վտանգավոր եղանակով:
Ներկայումս իրականացվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ հանգամանքները և նշված հանցագործությունը կատարած անձին պարզելու համար: