ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է պատրաստվում անցկացնել Դիլիջանում։
Հիշեցնենք` մայիսի 2–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյան վարչության նիստը, որոշվել էր, որ կուսակցությունը երիտասարդական կառույց կունենա։
Իսկ մայիսի 11–ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել էին արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր։