ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի Քաջարան գյուղի մոտակա սարալանջում 50-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 22-ին, ժամը 22։00-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները Ս․ Յ․-ի(ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել ենսարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: