Պուտինը մայիսի 24-25-ը հանդիպումներ կունենա ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահը ելույթ կունենա նաև Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 24-ին և 25-ին առանձին հանդիպումներ կունենա ԵԱՏՄ անդամ և գագաթնաժողովին հրավիրված պետությունների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մայիսի 24-25-ը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի միջոցառումներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մայիսի 24-ին Ռուսաստանի նախագահը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» թեմայով:
Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպում կկայանա Մոսկվայում
Եվրասիական տնտեսական համաժողովն ամենամյա միջոցառում է, որը հաջորդաբար անցկացվում է միության անդամ այն երկրում, որը նախագահում է կառույցի մարմիններում (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ և ԵՏՀ խորհուրդ): Նախորդ տարի համաժողովն անցկացվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Sputnik-ը հանդես է գալիս որպես Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր
Հայաստան–Արևմուտք հարաբերություններում ՌԴ–ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա․ Փաշինյան։