Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք և բաղկացած է լինելու 22 հարկից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ:
Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
«Կենտրոնը կներառի նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց և այլն: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար»,– ասված է հաղորդագրությունում:
«Դալան» տեխնոլոգիական կենտրոնը առաջարկելու է 3000 աշխատատեղ։
Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:
Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:
1 / 5

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

2 / 5

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

3 / 5

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

4 / 5

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

5 / 5

Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: