Կրեմլում հուսով են` Փաշինյան–Ալիև հանդիպումն արդյունավետ կլինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ եռակողմ բանակցությունների ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Կրեմլում հուսով են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Ադրբեջանական «Report»–ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հինգշաբթի այստեղ կլինի և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Մենք կարծում ենք, որ մեր նախագահի հետ էլ շփումներ կլինեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների ուղղությամբ, և իհարկե հույս ունենք` արդյունավետ հանդիպում կլինի։ Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,– նշել է Պեսկովը։

Հիշեցնենք` ավելի վաղ Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։