Հրդեհ Իրանի քիմիական գործարաններից մեկում. 9 մարդ է տուժել

Արխիվային լուսանկար
Իրանական ձեռնարկություններից մեկում ռեակտոր է պայթել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Իրանի Էշթեհարդ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Mehr-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ալբորզ նահանգի Կարմիր մահիկի ընկերության տնօրեն Մոհամմադ Բաքեր Խալաֆին։
«Քիմիական ռեակտորի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մասին հաղորդագրությունը փոխանցվել է Կարմիր մահիկի ընկերության կառավարման և համակարգման կենտրոնին», - ասել է Խալաֆին:
Նա նշել է, որ բժիշկների բրիգադ է դեպքի վայր ուղարկվել։
Հաղորդագրության համաձայն՝ առնվազն 9 մարդ է տուժել։