ՀՀ–ում գողության և հարկերը չվճարելու համար հետախուզվողը 10 տարի անց հայտնաբերվել է

«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար
56 տարեկան տղամարդը Հայաստան է ժամանել Դոհա–Երևան չվերթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հարկերը չվճարելու և գողության մեջ մեղադրվող 56-ամյա Արմեն Ե.–ն 10 տարի հետախուզման մեջ լինելուց հետո հայտնաբերվել է և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին` ժամը 02.30-ին։
««Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Արմեն Ե.–ն գծային բաժին է բերվել և ձերբակալվել։ Նա ԱՄՆ քաղաքացի է, Կենտրոնական բաժնի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր 2013 թ. հունիսի 11-ից։ Մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասով և 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետով»,– ասված է հաղորդագրությունում։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
3 տարվա ընթացքում 100-ից ավելի գողություններ են կատարել. 13 անձի մեղադրանք է առաջադրվել