Բորելն ասել է` որ երկրներն են Ուկրաինայի խոշորագույն դոնորները

Եվրոպայի գլխավոր դիվանագետը հավաստիացրել է, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի խոշորագույն դոնոր է անվանել Եվրամիությունը: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Եթե գումարենք բոլոր տեսակի օգնությունները՝ ռազմական, քաղաքացիական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական, փախստականներին ուղղված, ապա Ուկրաինային օգնության մասով Եվրամիությունը (ԵՄ) և դրա անդամ պետությունները, անկասկած, առավելագույն օգնությունն են ցուցաբերել»,-ասել է քաղաքական գործիչը:
Նա ավելացրել է, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունն ավելացրել է «Խաղաղության եվրոպական հիմնադրամը»՝ Կիևին օգնելու համար: Մասնավորապես՝ հիմնադրամը 3,5 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ միջոցներ կստանա, այդ գումարի կեսն ուղղակիորեն կուղղվի Ուկրաինայի համար զենքի գնումներին:
ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հակամարտության շուրջ լրջորեն համագործակցել Չինաստանի հետ. Բորել