Ավելի քան 800 մարդ ձերբակալվել է Պակիստանի միայն մեկ քաղաքում․ ԶԼՄ

Պակիստանում ձերբակալվածների ընդհանուր թիվը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ավելի քան 800 մարդ ձերբակալվել է Պակիստանի Փեշավար քաղաքում մայիսի 9-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Dawn կայքը։
Փեշավարում 807 ձերբակալվածների թվում 21 մարդ կա Պակիստանի ռադիոյի վրա հարձակմանը մասնակցելու կասկածանքով: Երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը դեռ չի նշվում։
Պակիստանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին
Ոստիկանությունը հետաքննում է մայիսի 9-ին Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո տեղի ունեցած ջարդերի ժամանակ ռազմական օբյեկտների և շենքերի, այդ թվում՝ զորահրամանատարներից մեկի տան վրա հարձակման դեպքերը:
Ինքը՝ Խանը, գրավի դիմաց ազատ է արձակվել և այժմ ներկայանում է դատերի և հարցաքննություների՝ կապված իրեն առաջադրված մեղադրանքների, այդ թվում՝ կոռուպցիայի մեղադրանքի հետ: Ավելի վաղ նա լրագրողներին հայտնել էր, որ իր և իր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության դեմ դավադրության զոհ է դարձել:
Իշխանության հազարավոր կողմնակիցներ են հավաքվել Պակիստանի Գերագույն դատարանի շենքի մոտ